ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆին ուղարկում է Մոսկվա՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների, իսկ բանակի նախարար Դեն Դրիսկոլը կհանդիպի ուկրաինացիների հետ: Թրամփն ընդգծել է, որ մտադիր է անձամբ հանդիպել Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների հետ միայն այն դեպքում, երբ պատերազմի ավարտի վերաբերյալ համաձայնագիրը կլինի վերջնական կամ կգտնվի իր վերջնական փուլում:                
 

Զոհված զինվորի հորը դատապարտեցին. արդարադատության նոր խայտառակություն

Զոհված զինվորի հորը դատապարտեցին. արդարադատության նոր խայտառակություն
06.08.2025 | 17:47

2020 թվականի 44-օրյա պատերազմում իր որդուն՝ Մխիթար Գալեյանին կորցրած Գարիկ Գալեյանը դատապարտվեց 1.5 տարվա ազատազրկման։

Ըստ որոշման, դատարանը մասամբ բավարարել է բողոքը պատժի չափի մասով, սակայն լիովին ընդունել է խուլիգանության մեղադրանքը, որը, ըստ մեղադրանքի, դրսևորվել էր նրանով, որ Գարիկ Գալեյանը հասարակական վայրում խմելու ջուր էր լցրել մեկի վրա։

Այո՛, ճիշտ եք կարդում։

Հայաստանում արդարադատության անունից մարդուն բանտ են ուղարկում ջուր լցնելու համար։

Եվ այս մարդը՝ ոչ թե ոմն պատահական անցորդ, այլ զոհված, հերոս զինվորի հայրն է։

Որտե՞ղ էր արդարադատությունը, երբ իշխանության բարձրաստիճան պաշտոնյան՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, Կասկադում քաղաքացու աչքին թքեց։

Այդ դեպքում քրեական գործ անգամ չհարուցվեց։

Ոչ մի մեղադրանք, ոչ մի խափանման միջոց, առավել ևս՝ ոչ մի ազատազրկում։

Իսկ երբ զոհվածի հայրը ջուր է լցնում, ոչ թե սպանում կամ վիրավորում, նրան դատում են՝ որպես քրեական հանցագործ։

Գարիկ Գալեյանը դառնում է առաջին մարդը Հայաստանում, ով միայն այդ մեղադրանքով ուղարկվում է բանտ։

Սա ուղերձ է բոլորի համար․ պետությունը պատրաստ է լռեցնելու նույնիսկ զոհվածների ծնողներին, եթե նրանք համարձակվում են բարձրաձայնել իրենց վիշտն ու բողոքը և սա արդեն վրեժխնդիր իշխանություն է։

Սա օրենքի կիրառում չէ։ Սա խտրական, քաղաքական ենթատեքստ ունեցող հաշվեհարդար է։

Եվ սա մեր բոլորի խնդիրն է և հստակ ցուցիչ, թե ինչպես է պետությունը վերաբերվում իր հերոսների ծնողներին։

Սարգիս ՏԵՐ-ԵՍԱՅԱՆ

Դիտվել է՝ 6244

Մեկնաբանություններ